Путін: Москва в Україні «фактично ще нічого серйозного не починала».

«Բոլորը պետք է իմանան, որ, մեծ հաշվով, մենք դեռ որևէ լուրջ բան չենք սկսել»,- ասել է ՌԴ նախագահը։

«Այսօր մենք լսում ենք, որ մեզ ուզում են հաղթել մարտի դաշտում։ Ի՞նչ կարող եմ ասել, թող փորձեն»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ Մոսկվան դեմ չէ Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն բանակցային գործընթացը ձգձգվում է, ինչն ավելի ու ավելի անհասանելի է դարձնում պայմանավորվածությունների ձեռքբերումը։

ՌԴ նախագահը զինված առճակատման պատասխանատվությունը դրել է արևմտյան երկրների ղեկավարների վրա։ Նրա խոսքով՝ հենց նրանք են սկսել այս հակամարտությունը՝ աջակցելով «2014 թվականին Ուկրաինայում պետական ​​հեղաշրջմանը»։

Միեւնույն ժամանակ Պուտինը չի բացառել, որ արեւմտյան քաղաքական գործիչների աջակցությունն Ուկրաինային ընդամենը պատրվակ է։ Իրականում, պնդել է ՌԴ նախագահը, նպատակն այլ էր՝ հակամարտություն սանձազերծել Մոսկվայի հետ՝ «Ռուսաստանի դեմ պայքարի նոր փուլին անցնելու համար», և դա հաջողվեց։ «Պատերազմը սանձազերծվել է, և պատժամիջոցներ են մտցվել: Նորմալ պայմաններում, հավանաբար, դժվար կլիներ դա անել»,- կարծում է Պուտինը։

Նա նաև հայտարարել է, որ «Արևմուտքն արդեն պարտվել է այս ճակատամարտում, քանի որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկը ԱՄՆ կանոնների վրա հիմնված աշխարհակարգի տապալման և բազմաբևեռ աշխարհին անցնելու սկիզբն էր»։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*